Dress code

Dress code

«Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Այս փոքրիկ լրատվությանը կից նշվում է նաեւ, որ կառավարությունն այդ օրը նիստի է ներկայացել զինվորական համազգեստով, ինչը, անշուշտ, էկզոտիկ է դարձրել նիստերի դահլիճը: Սազո՞ւմ էր, արդյոք, զինվորական հագուստը տիկին Հասմիկին եւ տիկին Հրանուշին, այդպես էլ չիմացանք, քանզի այդ նիստին նրանց մասնակցության մասին ոչինչ չի նշվում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ