Բարիկադներից եկող դեղին թույնը

Բարիկադներից եկող դեղին թույնը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը  իր ֆեյսբուքյան էջում գրում է.




«Այսօր, հետկեսօրին, ընկերոջս հետ զբոսնում էի Մաշտոցի պուրակում։



Այդ վայրում ամեն օր հավաքվում են նաև դեղին գլխարկներով փոքրաթիվ մարդիկ, ովքեր բողոքում են Փակ շուկայի վերակառուցման դեմ։
Երբ անցնում էինք էդ ագրեսիվ մարդկանց կողքով, մեր հասցեին սկսեցին վիրավորական արտահայտություններ տեղալ։
Ու դրանց հեղինակները մարդիկ են, ովքեր իրենց մտավորական են կոչում…



 




Ու վիրավորում են միայն այն պատճառով, որ ես ու ընկերս Փակ շուկայի վերակառուցման կողմնակից ենք։




Վիրավորանքները թողեցինք անպատասխան, որովհետև էությամբ միշտ մերժել եմ բարիկադային, խրամատային մտածողությունը։



 




Վիրավորողները, թերևս, հենց էդ մտածողության կրող են, հասարակությունը «մերոնց»–«ձերոնց» բաժանողներ, ովքեր հաջողում են՝ ոչ թե աշխատատեղ կամ բարիք, արժեք ստեղծելով, այլ՝ հասարակությանը թշնամական բանակների բաժանելով։




Պատահական չէ, որ նրանք ընդդիմանում են շուկայի վերակառուցմանը, որովհետև միայն կիսաավերակ շուկան՝ իր գարշահոտությամբ և առնետներով, կարող է նմանվել նրանց հոգեհարազատ բարիկադին, որն ապահովում է էս մարդկանց տեղը քաղաքական դաշտում, նրանց ֆինանսական բարեկեցությունը…»