Հայկ Մարության․ Տարոն Մարգարյանն իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ

Հայկ Մարության․ Տարոն Մարգարյանն իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ

Հայտնի դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ yerkir.am-ին տված հարցազրույցից մի հատված․ «Թող շատերը հիշեն 90-ական թթ. սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին» և գրել․



 



«Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ և պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ։ Այսպիսով նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին և կառավարությանը՝ ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի։



 



Ասեմ ավելին՝ անելով այս հայտարարությունը, նա իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ։ Դուրս է գալիս՝ եթե մենք հասել ենք 90-ականներին պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա․ կամ «Հանրապետական» կուսակցությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին, կամ էլ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է։



 



Հ․Գ․ Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորտը շահույթ չբերող կամ անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի։ Եվ պատկերացրեք՝ այլ քաղաքների քաղաքապետերը կարողանում են գտնել այդ միջոցները և ապահովել տրանսպորտի հասանելիությունը բոլոր բնակիչների համար»։