Երևանի ՃՈ պետը ոստիկանություն է հրավիրել բռնություն կիրառած վարորդին (տեսանյութ)

Երևանի ՃՈ պետը ոստիկանություն է հրավիրել բռնություն կիրառած վարորդին (տեսանյութ)

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ՃՈ 1-ին գումարտակ է հրավիրել այսօր երթուղայինի ուղևորի նկատմամբ բռնություն կիրառած վարորդին, և նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար: Այս մասին ՃՈ պետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:



  



Արսեն Արշակյանը գրել է. «Երբ համացանցում դիտեցի այս տեսանյութը, անկեղծ ասած հիասթափություն ապրեցի վարորդի և վարորդի քույր ներկայացող կնոջ վարքագծից: Անմիջապես հրահանգեցի տեսչական անձնակազմին, որպեսզի շտապ հայտնաբերեն և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրեն 25 05 Տ պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի վարորդին:



 



Վերը նշված մեքենայի վարորդը հանդիսանում էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 1980թ. ծնված Գագիկ Գևորգի Մուրադյանը: Վարորդ Մուրադյանը հրավիրվեց ինձ մոտ, նրա նկատմամբ կազմվեց վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար, վարորդ Մուրադյանը նախազգուշացվել է՝ նմանատիպ վարքագիծ ցուցաբերելու դեպքում ՃՈ-ն հետևողական կլինի նրա վարքագծին»: 



 



Այս միջադեպի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: