Վովա Գասպարյանի օգնական թոշակառու Լոնդիկը

Վովա Գասպարյանի օգնական թոշակառու Լոնդիկը

Արարատի մարզպետի պաշտոնից ազատվելու համար, ինչպես եւ սպասվում էր, Էդիկ Բարսեղյանին անգործ չթողեցին: Թոշակառու Բարսեղյանին նշանակեցին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական: Սակայն այդ նշանակումից շաբաթներ են անցել, բայց Բարսեղյանն այդպես էլ, ըստ որոշ տեղեկությունների, դեռ չի գնացել նոր աշխատավայր:



 



Իսկ թե ինչ է հասցրել հեռվից հեռու խորհուրդ տալ Գասպարյանին, հարցրինք նախկին մարզպետին: «Այո, ես շատ ուրախ եմ, որ Վլադիմիր Սերգեյիչի խորհրդական եմ նշանակվել, իսկ մնացածն արդեն Ձեր գործը չի՝ գործի եմ գնում-չեմ գնում, ինչ եմ անում: Հանգիստ թողեք ինձ»,- հատուկ տոնայնությամբ հայտարարեց մարզպետը, ով, ըստ ամենայնի, հոգնել է ոչ միայն լրագրողներից, այլեւ աշխատելուց: Սակայն որպեսզի պաշտոնաթող լինելուց հետո բարձր աշխատավարձ ստանա, կաբինետ ունենա ու որոշակի կարգավիճակ, նրան տեղավորել են խորհրդական-«թոշակառուի» պաշտոնին: