Հեղափոխությունն անտեր չի մնա

Հեղափոխությունն անտեր չի մնա

Առաջիկայում Շանթ Հարությունյանը կարող է կալանքից ազատվել:



Հիշեցնենք, որ նա վերջին անգամ բանտում հայտնվել էր 2008-ի մարտի 1-ից հետո` «Յոթի գործով»:



7-ից մեկն ինքն էր, դատարանը հաշվի առավ նրա հոգեկան վիճակը. նա ոչինչ չէր ուտում` հայտարարելով, որ ԿԳԲ-ն ուզում է իրեն թունավորել, այրել էր իր բարձը: Նրան նախ տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժարան, ապա ազատ արձակեցին: Որոշ տվյալներով` «անոնիմուս» դիմակներով Շանթի «հեղափոխությունն» անտեր չի մնալու եւ միակը չի լինելու: Մոտ 10 օրից սպասվում են նման եւս մի քանի «վսպիշկաներ»` նույն «մասկաներով»:



 



Ոմանք կարծում են` Հելոուինի օրը նախագահական տարված դդումը եւս այս շարքից էր. Գայ Ֆոքսի դիմակներով «զինված» բողոքավորները նախապատրաստվում են էլ ավելի հետաքրքիր «էքշընի»:  Ըստ «հեղափոխականներին» մոտ կանգնած աղբյուրների` այս անգամ լիդերը բոլորովին այլ մարդ կլինի, որովհետեւ «անոնիմուսը» խորհրդանիշն է անլիդեր հեղափոխության, ինչպես որ արաբական աշխարհում էր. պետք է ֆետիշացնել դիմակը, որի տակ կարող են տարբեր ուժեր ու գործիչներ հանդես գալ` անփոփոխ թողնելով հիմնական խաղացող-ղեկավարին: Խնդիրը հեղափոխական վիճակ ստեղծելն է, զանազան «էքշընների միջոցով» իրենց շարժումը ճանաչելի դարձնելն ու ժողովրդին ոտքի հանելը: Արեւմտյա՞ն է ձեր պրոյեկտը, թե՞ պրոռուսական՝ հարցրինք մեր զրուցակցին:



«Պրոյեկտի ողջ հմայքն էլ հենց այն է, որ ոչ մեկը չի կարող գլխի ընկնել, թե ինչ է այն. մի օր մի ուժը կարող է մտնել դիմակի տակ, մյուս օրը` մեկ այլ. երկուսի գումարը կբերի ընդհանուր նպատակի իրականացման»: