Հիշում եմ, որ տուն պիտի գնայինք, բայց էլ ոչինչ չեմ հիշում. Երվանդ Ենգիբարյանի ուղեւորուհին հարցաքննվել է

Հիշում եմ, որ տուն պիտի գնայինք, բայց էլ ոչինչ չեմ հիշում. Երվանդ Ենգիբարյանի ուղեւորուհին հարցաքննվել է

Երեւանի Մյասնիկյան պողոտայում վթարի ենթարկված ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը հարցաքննվել է:






Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները: Նա նշել է, որ ոչինչ չի հիշում վթարից, կարծես այդ րոպեները ջնջված լինեն հիշողությունից: «Վաղեմի ընկերներ ենք, Երվանդի ծննդյան օրն էինք նշում, հիշում եմ, որ տուն պիտի գնայինք, բայց էլ ոչինչ չեմ հիշում»,- հայտնել է Մարիամը:






Ինչ վերաբերում է Երվանդ Ենգիբարյանի՝ ալկոհոլ օգտագործած լինելուն, երիտասարդ աղջիկը նշել է, որ չի զգացել, որ նա հարբած լինի: Ի դեպ, Երվանդ Ենգիբարյանին ճանաչողները եւս մեզ հետ զրույցում նշել էին, որ երիտասարդ դերասանը ալկոհոլի հետ սեր չուներ, ի տարբերություն շատ դերասանների, որոնք սիրում են ներկայացումից առաջ մի բաժակ խմել, նրան երբեք չեն տեսել ալկոհոլ օգտագործելուց:



Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում։