Դուխ են տվել, հետն էլ մատ թափ տվել

Դուխ են տվել, հետն էլ մատ թափ տվել

Արարատ քաղաքում ավարտվել են ՀՀԿ և ԲՀԿ եզրափակիչ հանրահավաքները: Մենք արդեն գրել էինք, որ խնամի Հովիկ Աբրահամյանի և խնամի Գագիկ Ծառուկյանի փոխհամաձայնությամբ հանրահավաքները միմյանց չեն խանգարել: Եվ այնպես է ստացվել, որ ՀՀԿ-ի հանրահավաքից հետո արարատցիները հնարավորություն են ունեցել մասնակցել նաև ԲՀԿ-ի հանրահավաքին:



 



Հետաքրքիր զուգադիպությամբ երկու հանրահավաքներում էլ բարձրացվել է միևնույն՝ արարատցիների վրա «մատ թափ տված» անհայտ անձանց հարցը: Կոնկրետ անուններ չնշելով՝ «մատ թափ տալուն» անդրադարձած Հովիկ Աբրահամյանը, որպես ԱԺ նախագահ, բոլոր պատգամավորների անունից ներողություն է խնդրել այն մարդկանցից , որոնց վրա մատ են թափ տվել, ապա ինքն է սկսել մատը թափ տալ. «Ոչ ոք իրավունք չունի արարատցու վրա մատ թափ տալու»։



 



ՀՀԿ հանրահավաքից հետո փողոցի մյուս ծայրում մեկնարկել է ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի հանրահավաքը։ Այն մեկնարկել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ժամանելուն պես: Գագիկ Ծառուկյանը նույնպես խոսել է արարատցիների վրա «մատ թափ տալուց» և մի քիչ էլ ինքն է մատ թափ տվել.  «Ովքեր ձեզ վախացնում են, ամենավախկոտն են, իրենց պաշտոնը պահելու համար են անում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։



 



Հիշեցնենք, որ վաղը լռության օր է, իսկ կիրակի՝ Արարատ քաղաքին մեծ եռուզեռ է սպասում: