Մաքսային Միությունն ընտրելը ոչ միայն ստորաքարշություն է, այլև՝ խելագարություն

Մաքսային Միությունն ընտրելը ոչ միայն ստորաքարշություն է, այլև՝ խելագարություն

Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «ՈՉ Մաքասային միությանը» կարգախոսով հանրահավաք էր անցկացնում։ Չնայած ծագած խնդիրներին և եղանակային վատ պայմաններին հանրահավաքին 50-ից ավելի մարդիկ էին  մասնակցում, ովքեր վեր էին պարզել «Վիլնյուս կամ հրաժարական», «Ոչ, պարտադրող ՄՄ-ին» գրությամբ պաստառներ:



 



ԱԻՄ առաջնորդը իր ելույթում նշեց, որ ոչ մի երկիր ինքնուրույն չի ապրում, իշխանությունը պետք է խելացի քայլ կատարեր և ընտրեր Եվրամիությունը։ «Դեռ չձևավորված Մաքսային միությունը խոսում է արդեն հայերին ռուսականացնելու մասին, իսկ Եվրամիությունը հնարավորթյուն էր տալու լինել իրենց հովանու ներքո, բայց անկախ»։ Նրա կարծիքով՝ Եվրամիությունից հրաժարվելը և Մաքսային Միությունն ընտրելը ոչ միայն ստորաքարշություն է, այլև՝ խելագարություն։



 



Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի պնդմամբ էլ՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը բռնակցվի Ռուսաստանին` դառնալով ռուսական կայսրության մաս։



 



Հանրահավաքին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ «1920 թ․-ի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը Հայաստանին զրկեց անկախությունից, Պուտինը հատուկ այդ օրն է ընտրել, քանի որ մեկ անգամ ևս ուզում է զրկել մեզ անկախությունից»,- ասաց Սանասարյանը՝ մեջբերելով հայտնի ռուսական արտահայտությունը՝ мечтать не вредно։