Բյուջե լցնելու նոր ձև. տուգանում են ցուցարարներին

Բյուջե լցնելու նոր ձև. տուգանում են ցուցարարներին

«Նախախորհրդարանի» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.



Բացի ավանդական թալանից, կաշառակերությունից, գազի-հոսանքի ու մնացած գների ուռճեցումից, մաքսային ու հարկային ռեկետից, ՀՀ օկուպացիոն իշխանությունը հնարել է «բյուջե» լցնելու նոր տեխնոլոգիա` հարյուրավոր հայ երիտասարդներ ձերբակալելով ու դատապարտելով «ոստիկանությանը չենթարկվելու» համար, նրանք յուրաքանչյուրից գանձում-կորզում են 50,000 դրամ տուգանք:



Մենք դեռ պետք է վճարենք նրանց` գաղութային ոստիկականապետությունում ապրելու համար...