Ռ. Քոչարյանի մերձավորը պետք է ազատվեր համաներման ժամանակ,բայց․․․

Ռ. Քոչարյանի մերձավորը պետք է ազատվեր համաներման ժամանակ,բայց․․․

Սպասումները, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի մերձավոր, ոչ անհայտ Հովհաննես Թամամյանը պետք է ազատվեր համաներման ժամանակ, չիրականացան. իշխանությունները վերջինիս մի «ուրիշ ձեւ չէին ներել»:



 



Ըստ մեր աղբյուրների` իշխանությունների սիրտը կակղացրել, Թամամի համար «մի ուրիշ ձեւ» բարեխոսել է օրերս Հայաստանում գտնվող ոչ անհայտ ախալքալաքցի Նորոն` Նորիկ Թեւանյանը, որի միջոցով էլ իր ողջ կարիերան կառուցել էր նույնպես ախալքալաքցի Հովիկ Թամամյանը:



Թեւանյանի միջնորդությունից հետո դատարանը վաղաժամկետ պայմանականով ազատեց Թամամյանին, իսկ վաղաժամկետը վերջին տարիներին հազվադեպ մարդկանց նկատմամբ են կիրառում: