Շմայսին տալիս են էթիկայի հանձնաժողովի ձեռքը

Շմայսին տալիս են էթիկայի հանձնաժողովի ձեռքը

ԱԺ նիստերի դահլիճում դեկտեմբերի 23-ին «գազային համաձայնագրի» դեմ բողոքի ակցիա իրականացրած չորս լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը, այսօր դիմել են ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս)՝ նիստի ժամանակ ցուցաբերած վարքագծի համար:



 



Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը ակցիա իրականացնող լրագրողների հասցեին բարձրաձայն գոչել էր՝ «էս կապիկներին էլ հանեք ստից», ինչպես նաև հայհոյախառն արտահայտություն էր թույլ տվել:



 



Չորս լրագրողները պահանջում են, որպեսզի Առաքել Մովսիսյանը հրապարակային ներողություն խնդրի ԱԺ նիստերի դահլիճում ու լրագրողական օթյակում բողոքի ակցիա իրականացնող լրագրողներից: