Նոր հանդիպումների նախաշեմին

Նոր հանդիպումների նախաշեմին

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, հավանաբար, կհանդիպեն հունվարի վերջին, հայտնել է դիվանագիտական աղբյուրը, գրում է Turan-ը։



 



Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհավաքվեն Ժնևում, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալտերի հետ կքննարկեն հանդիպման ֆորմատը։



 



Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ փետրվարից ոչ շուտ, ամեն ինչ կախված կլինի հանդիպման օրակարգի պատրաստվածությունից, տեղեկացրել է աղբյուրը։