Հանդիպել են Պերուի և Հայաստանի արտգործնախարարները

Հանդիպել են Պերուի և Հայաստանի արտգործնախարարները

Հունվարի 6-ից մեկնարկել է արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը լատինաամերիկյան երկրներ՝ Պերու, Պանամա և Կուբա:



 



Հունվարի 6-ին կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը:



 



Պերուի արտգործնախարարը ողջունել է 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծել, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:



 



Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է



 



 Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:



 



Տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։