Թեժ քննարկվել է Քոչարյան-կառավարություն «փոխհրաձգությունները»

Թեժ քննարկվել է Քոչարյան-կառավարություն «փոխհրաձգությունները»

Լուրերը, թե նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում չեն քննարկվել Քոչարյան-կառավարություն «փոխհրաձգությունները», այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ավելին` նիստը երկար է տեւել հենց այդ պատճառով եւ բավականին թեժ է եղել: Շվեյցարիայից նոր վերադարձած Հովիկ Աբրահամյանը, որը նաեւ ՀՀԿ նախագահի քաղաքական գծով տեղակալն է, հարց է «բարձրացրել», թե ով որտեղից, ինչպես ցանկացել՝ հախուռն, առանց ասել-պայմանավորվելու, պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին: Ներկաները շատ արագ հասկացել են, որ քարը նետված է երիտթեւի կողմը՝ Շարմազանով, Կարեն Ավագյան: Սակայն քանի որ երիտթեւը տեղյակ էր, որ Գալուստ Սահակյանն է Սեուլից՝ ոչ ադեկվատ խոսելու համար, կարմիր քարտ ստացել Սերժ Սարգսյանից, չի երկնչել, «բոյ» է տվել ԳՄ-ում` հակադարձելով «ծերերի» ասածներին: Սերժ Սարգսյանն առանձնապես ակտիվ չի մասնակցել «քննարկմանը», թողել է, որ ջահելներն ու ծերերն իրար ուտեն, սակայն վերջում պաշտպանել է երիտթեւի դիրքորոշումը: «ՀՀԿ-ին, կառավարությանն առնչվող կարծիք է հնչել, պետք էր անպայման հակադարձել` քաղաքավարի, գիտակ, պատճառաբանված. էլ պայմանավորվելը ո՞րն է»,- նկատել է երիտասարդացած նախագահը: