Ավանում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Ավանում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հունվարի 27-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:



Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել Ա. Գ.-ի դին (ծնվ. 1950 թ.):