Զարուհի Փոստանջյանի բացակայությունը ԵԽԽՎ-ն չի՞ նկատել

Զարուհի Փոստանջյանի բացակայությունը ԵԽԽՎ-ն չի՞ նկատել

Հայաստանյան պատվիրակությունը չի խախտել կանոնադրական որևէ պահանջ, անգամ ռոտացիայի հաստատված այս սկզբունքով պատվիրակության թե՛ հիմնական, և թե՛ փոխարինող կազմը խիստ բալանսավորված է՝ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմին, ասել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը:



 



«Լիագումար նիստի ժամանակ որևէ պատգամավոր այդ հարցը չբարձրացրեց, մեր պատվիրակության լեգիտիմության հարցը անգամ չի էլ քննարկվել»,- ասել է նա



 



 ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով բավական անհիմն են Զարուհի Փոստանջյանի պնդումները, որ նա պատվիրակության կազմից հեռացվել է քաղաքական հետապնդումների հետևանքով, այն է՝ ՀՀ Նախագահին պրովոկացիոն հարց տալու պատճառով:



 



«Հարցը բացարձակապես քաղաքական տարր չէր պարունակում, որպեսզի քաղաքական գնահատականի արժանանար: Դա անհավասարակշիռ, ոչ կոռեկտ և էթիկայի բոլոր նորմերից դուրս մի պոռթկում էր: Ի՞նչ քաղաքական գնահատականի մասին կարող է խոսք լինել»,-նկատել է Նաիրա Կարապետյանը:



 



Առավել մանրամասն տես այստեղ: