44 ձայն է պետք, որ կառավարության անվստահության հարցը մտնի ԱԺ օրակարգ

44 ձայն է պետք, որ կառավարության անվստահության հարցը մտնի ԱԺ օրակարգ

նախաձեռնությունն ստացավ 44 կողմ ձայն: Հենց այդքան ձայն է պետք, որպեսզի ցանկացած, այդ թվում եւ կառավարության անվստահության հարցն արտահերթ մտնի ԱԺ օրակարգ եւ քննարկվի: Մինչ խորհրդարանական չորս ուժերը բանակցում են խնդրի առնչությամբ, «Ազատ դեմոկրատները» մեզ հետ զրույցում ասացին, որ պատրաստվում են առաջիկա քառօրյայում նման նախաձեռնությամբ հանդես գալ, ու եթե չորս ուժերը կոնսենսուսի չգան, իրենք են սկսելու ստորագրահավաքն այդ առնչությամբ: Այնուհանդերձ, նույն ընդդիմադիրների շարքերում շատերը գտնում են, որ 44 ստորագրություն չի հաջողվի հավաքել:



 



Ու եթե անգամ հավաքվի էլ, միեւնույն է` մեծամասնությունն ընդդիմությանը թույլ չի տա գործադիրի «լինչ» կազմակերպել Ազգային ժողովում, մանավանդ ՀՀԿ վերջին երկու ԳՄ-ներից հետո, ուր «սեւով-սպիտակի» վրա կուս-«դիզերտիրներին» Սերժ Սարգսյանը հասկացրել էր, թե իրենք «ում մամլո խոսնակի հետ են շատ շփվում եւ ինչու են շփվում»: Այսինքն` մեծամասնությունը կբոյկոտի նիստը` քվորում չապահովելով, ինչպես անում են նման դեպքերում: Բայց, ամեն դեպքում, հարցի բարձրացումն էլ մեծ ռեզոնանս կառաջացնի: