Ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ «խիզախմանը»

Ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ «խիզախմանը»

ԲՀԿ -ն տաքսիստների հարցը լուծելուց, անհայտ գյուղացիների կողմից «կարտոլի թեմայով» Ծառուկյանին  նամակ կազմակերպելուց հետո անցել է օրենսդրական պլագիատի: Երեկ փորձում էր օրակարգ մտցնել մի հարց, որի «մայր» տարբերակի հեղինակն ՕԵԿ-ն է:



 



2 տարի առաջ ՕԵԿ-ը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որը հավասարեցնում էր մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող աշխատող եւ չաշխատող մայրերի կարգավիճակը, որպեսզի բոլորը հավասարաբար օգտվեն տրվող նպաստից: Կառավարությունը համաձայնել էր ՕԵԿ-ի առաջարկի հետ, համատեղ որոշել էին. քանի որ գումարը շատ մեծ թիվ է կազմում, հարցը լուծեն փուլային տարբերակով. նախ` ուսանող մայրերի, հետո` մնացածի համար եւս: Սա էր նաեւ պատճառը, որ երեկ ԲՀԿ «խիզախ» առաջարկը մերժվեց: Ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ «խիզախմանը» հարցին ՕԵԿ ֆրակցիայի նախագահ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Նորմալ, մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատելու»: