ԱՄՆ-ն ֆինանսավորում է Ադրբեջանի ընդդիմությանը

ԱՄՆ-ն ֆինանսավորում է Ադրբեջանի ընդդիմությանը

Ադրբեջանցի իրավապաշտպան Էյնուլլա Ֆաթուլլաևը մեղադրել է ԱՄՆ-ին իր երկրում ապակայունացնող գործունեության համար: Նա պնդում է, որ վերջին 10 տարում ամերիկյան երեք խոշոր հիմնադրամներ Ադրբեջանին մոտ 35 մլն դոլար են հատկացրել: Այդ գումարն, ըստ նրա, ուղղվել է ընդդիմադիր կազմակերպություններին ու կառույցներին երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։



 



Ֆաթուլլաևն իր կարծիքը հայտնել է օրերս haqqin.аz-ում հրապարակված զեկույցում: Նման հարցադրման վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը․ «Մենք նախկինում ևս նման ծիծաղելի պնդումներ ենք լսել։ Ես կարող եմ ասել միայն, որ ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն։ Ղրիմի իրադարձությունների ֆոնի վրա դրանք ավելի են կարևորվում։ ԱՄՆ-ն և Ադրբեջանը պետք է ամեն ինչ անեն՝ այդ հարաբերությունների մակարդակը պահելու համար։ Այն ուժերը, որոնք նման պնդումներով են հանդես գալիս, փորձում են վատացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Մենք դա թույլ չենք տա, ոչ ոք չպետք է հավատա այդ անհեթեթությանը»,- ասել է նա։