Կապերը գործի է դրել

Կապերը գործի է դրել

Ազգային ժողովի պատգամավոր, թալինցի Մնացական Մնացականյանը, մեզ հասած տեղեկություններով, օգտագործում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի եւ ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի միջնորդությունները՝ Արագածոտնի մարզպետ նշանակվելու համար: Պատգամավորը շատ է ցանկանում զբաղեցնել իր ոխերիմ հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի նաեւ վրեժ լուծի կնոջն աշխատանքից ազատելու համար:



Հիշեցնենք, որ Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը, Թալինի բժշկական կենտրոնի տնօրենն էր: Սակայն նախագահականին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ քննարկվում է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի թեկնածությունը: