Մեր «երիտասարդ» հարցն ու Րաֆֆիի ստանդարտ պատասխանը Զարուհու մասին

Մեր «երիտասարդ» հարցն ու Րաֆֆիի ստանդարտ պատասխանը Զարուհու մասին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր հետաքրքրվեցինք, թե ինչու վեց ամսով Զարուհի Փոստանջյանին ուղարկեցին ԱՄՆ ինչ-որ դասընթացների, երբ այս ընթացքում Ազգային ժողովում թեժ մթնոլորտում էին անցնում նիստերն, ու, վստահաբար, նրա կարիքն այդ ամիսներին խմբակցությունում առավել շատ պիտի զգացվեր։



 



«Քո երիտասարդ հարցը հերթական սխալ ենթադրությունն է, ես չգիտեմ՝ դա դիտմա՞բ է, թե՞ պարզ անփորձություն է։ Ես չեմ ուղարկել Զարուհի Փոստանջյանին, Զարուհին դիմել է և որոշել է և շատ լավ է արել, որ  գնացել է միջազգային հարաբերությունների ֆորմալ ուսուցում է ստացել, և ինքը հիմա վերադարձել է, և հիմա ավելի կթեժանա, եթե դա է քո մտահոգությունը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։



 



Մեր դիտարկմանը, թե խմբակցությունը մի՞թե չտուժեց նրա բացակայությունից, Ր․ Հովհաննիսյանն ասաց․ «Իհարկե, այդ իմաստով ցանկացած մեր ներկայացուցիչ, որ բացակայում է, դա մտահոգություն է, բայց դա Զարուհու որոշումն է, և ես դա ողջունեցի»,-ասաց նա։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ