ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ.



 



1988 - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ  ճանապարհ



1988 - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը



1989 - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից



1990 - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման



առաջին գրանցված դեպքը



1996 - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը



2000 - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը



2001 - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված



դեպքերը



2001 - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը



2002 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի



տարածվածությունը մոտ 15%



2007 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի



տարածվածությունը մոտ 6,8%



2010 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի



տարածվածությունը մոտ 6,5%:



2012 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի



տարածվածությունը մոտ 6,3%:



1988թ. մինչև 2014թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1761 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:



 



ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1225 մարդ (70%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 536 դեպք (30%): ՄԻԱՎ վարակի 36 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:



ՄԻԱՎ-ով վարակվածների 54%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:



 



Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (61%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (29%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:



 



Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.



 



Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 61%



Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 29%



Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 2,2%



Մորից երեխային 1,9%



Արյան միջոցով 0,2%



Անհայտ 5,7%



 



ՄԻԱՎ վարակով հիվանդներից 911-ի մոտ (կին` 239, երեխա` 20) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում՝ 143-ի մոտ՝ 2013թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 377 դեպք: Մահացածների թվում կան 67 կին և 7 երեխա:



 



Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98%):



 



ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 620 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 35,2%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4%:



 



ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100.000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 79,6, որին հաջորդում են Լոռու մարզը, Երևանը, Արմավիրի մարզը, համապատասխանաբար 71,6; 58,1; 56,5: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:



 



ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: