Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 9-10-ը Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:



Մասնավորապես` Երեւանի Գայի պողոտայում այրվել է 10 քմ, Նոր Նորքի 1-ին զանգվածում` 500 քմ, Հրազդանի կիրճում` 1 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում` 800 քմ խոտածածկ տարածք:



Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: