Մարզերը ևս միացան Վարդան Պետրոսյանի ստորագրահավաքին

Մարզերը ևս միացան Վարդան Պետրոսյանի ստորագրահավաքին

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով անկախ փորձաքննություն անցկացնելու պահանջով ստորագրահավաքը շարունակվում է:
Ստորագրահավաքի կազմակերպիչներից Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիները ակտիվորեն մասնակցում են, բայց թե քանի հոգի են միացել, նշել չի կարող, քանի որ դեռ չեն հաշվել։ «Արդյունքները կամփոփվեն վերջում, երբ բոլոր տվյալները կհավաքվեն մեկտեղ, միայն կարող եմ տեղեկություն տրամադրել, որ էլեկտրոնային կայքի միջոցով քվեարկածների թիվը 820 է »,- ասաց Ալինան։  Ստորագրությունները հավաքվում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև՝ մարզերում․ «Մարզերի բնակիչները ևս կընդգրկվեն այս ակցիային, Գյումրիում, Էջմիածնում ևս սկսել ստորագրահավաք»։ Ստորագրահավաքը մեկնարկել է օգոստոսի 7-ից և շարունակվելու է մինչև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված հաջորդ դատական նիստը` օգոստոսի 29:  Հիշեցնենք՝ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ- Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի գործով, որի արդյունքում երկու անչափահաս մահացել էին, մեկը` ստացել ծանր մարմնական վնասվածք: