«Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել 2 ամերիկացի ֆուտբոլիստի հետ

«Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել 2 ամերիկացի ֆուտբոլիստի հետ

«Փյունիկ»-ի կազմը համալրել են ամերիկացի ֆուտբոլիստներ Ջոն Լանդա Մատկինը և Էդգար Գոնսալեսը, ովքեր արդեն մարզվում են թիմի հետ: 28-ամյա հարձակվող Ջոն Մատկինը ներկայացնում է Գուամի ազգային հավաքականը, որտեղ իր վերջին հանդիպումն անցկացրել է հուլիսին` խաղալով Մոնղոլիայի ընտրանու դեմ: «Փյունիկ»-ի հետ պայմանագիր ստորագրած 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը ժամանել է Լոս Անջելես Միսիոներոսից: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: