Փաշինյանն առաջարկում է արտոնություններ տալ սահմանապահ գյուղերի բնակիչներին

Փաշինյանն առաջարկում է արտոնություններ տալ սահմանապահ գյուղերի բնակիչներին

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին պատգամավորը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։



Փաշինյանը գրել է, որ նախագիծը ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:



«Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝



ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով:



բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:



դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:



ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:



զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար»,-սոցկայքում գրել է ԱԺ պատգամավորը: