Վանաձորն էլ ղշլաղեցիներին, Աստծո օրհնությունն էլ (լուսանկարներ)

Վանաձորն էլ  ղշլաղեցիներին, Աստծո օրհնությունն էլ (լուսանկարներ)

Վանաձորը ղեկավարող Դարբինյանները ոչ միայն նյութեղեն բարիքներն են ուղղում դեպի իրենց հարազատ Ղշլաղ եւ ղշլաղեցի իրենց համագյուղացի-ազգականներով են կիսում քաղաքի տարածքները, պաշտոններն ու բիզնեսները, այլեւ հոգեւոր հարցերում էլ են «դբա իրանց»:



Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի Կամակատարե բլրի գագաթին համանուն մատուռի առջեւ խաչքար է դրվել, որի վրա հատուկ նշված է. «Ի օրհնություն ղշլաղեցիների»: Այս «օրհնանքը», փաստորեն, մյուս վանաձորցիների, առավել եւս լոռեցիների վրա չի տարածվում: