Մեղավոր եմ, որ չեմ կարողանում ասեմ, որ․․․ Աշոտ Աղաբաբյանի խոստովանությունը

Մեղավոր եմ, որ չեմ կարողանում ասեմ, որ․․․ Աշոտ Աղաբաբյանի խոստովանությունը

ՀՀԿ Խորհրդի նիստից առաջ մինչև շենք մտնելը զրուցեցինք ՀՀԿ-ականներից Աշոտ Աղաբաբյանի հետ։ Թեպետ նա դեմ չէր շփվել լրագրողների հետ, նրա թիկնապահը համառորեն հորդորում էր «շեֆին» լքել մեզ և անցնել ներս։ Աղաբաբյանը, սակայն, սաստելով թիկնապահին, պատասխանեց մեր մի քանի հարցերին։
Նա էլ նախագահ Սերժ Սարգսյանի նման կարծում է, որ լրագրողները մեղքի բաժին ունեն երկրի վիճակի հարցում, սակայն մի փոքր այլ են նրա մոտեցումները։ Աղաբաբյանի դժգոհությունը հիմնականում լրագրողների ձևակերպումների մեջ է։




«Ամեն ինչ մի՛ ձևակերպեք նենց, ոնց որ դուք եք ուզում, ձևակերպեք նենց, ոնց որ կա։ Հռնց ձևակերպեք նենց, ոնց որ կա, ուրեմն նշանակում ա՝ Հայաստանը այ սենց ա»,-ասաց նա՝ ձեռքի շարժումով անելով «գերազանց» վիճակ արտահայող հայտնի ժեստը։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի վիճակը հիմա իր իսկ ձևակերպմամբ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Շատ լավ ա, մեռնեմ Հայաստանիս ջանին»:




Hraparak.am-ի հարցին, թե հիմա՞ է լավ, թե՞ Քոչարյանի ժամանակ, Աղաբաբյանն ասաց․ «Ընդհանրապես Հայաստանը նենց չի, ոնց որ պիտի ըլներ ո՛չ Քոչարյանի ժամանակ, ո՛չ էլ էսօր։ Ավելի լավ պիտի ըլներ»։




-Իսկ ո՞վ է մեղավոր այս վիճակի համար։




«Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասեմ որ....հերիք ա էլի»,-ասաց իշխանական թևի գործարար պատգամավորը։



Աղաբաբյանի պահվածքից ու խոսելու ձևից զգացվում էր, որ նա կարծես թե գինովցած էր, ու, հավանաբար, այդ էր պատճառը, որ նրա թիկնապահը անընդհատ հորդորում էր չպատասխանել մեր հարցերին ու ներս մտնել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ