Beeline-ի տնօրենը ժամանակին վաճառել է Պուգաչովայի հին հեռախոսները

Beeline-ի տնօրենը ժամանակին վաճառել է Պուգաչովայի հին հեռախոսները

Սեպտեմբերի 4-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպեց DigiCamp ամառային ճամբարի մասնակիցների հետ և նրանց համար դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով: DigiCamp ճամբարի նպատակն է համախմբել նորարարություններով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել կրթական միջավայր` ուղղորդելով նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և բիզնեսի ստեղծումը:



Անդրեյ Պյատախինը հեռահաղորդակցության ոլորտում աշխատում է շուրջ 17 տարի: Նա երիտասարդներին ներկայացրեց խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվեց հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, խորհուրդ տվեց զբաղվել միայն սիրած աշխատանքով` հատուկ շեշտելով կրթության, փորձի և ֆիզիկական առողջության դերը:



Beeline-ի գործադիր տնօրենը ճամբարի մասնակիցների հետ կիսվեց նաև հետաքրքիր անձնական դիպվածներով և պատմություններով, օրինակ, պատմեց, թե ինչպես է վաճառել երգչուհի Ալլա Պուգաչովայի առաջին սերնդի շատ հին հեռախոսները: Ի զարմանս ներկաների` Պյատյախինը նշեց, որ Հայաստանում դեռ գոյություն ունի տելեգրաֆ, որի սեփականատերը հենց Beeline-ն է, և որի միջոցով տեխնոլոգիական բումի մեր ժամանակներում դեռ կարող ենք նամակներ ուղարկել և ստանալ: