Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվողը հացադուլ է սկսել

Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվողը հացադուլ է սկսել

Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու՝ «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանը, որ անցյալ տարվա մայիսից կալանքի մեջ է Վանաձոր ՔԿՀ-ում, դիմելով ծայրահեղ քայլերի՝ սեպտեմբերի 4-ից հացադուլ է հայտարարել՝ արդար դատաքննության պահանջով: Ըստ նրա՝ անտառապետի մահվան և դրան հանգեցրած միջադեպի իրական պատճառը «Դսեղի» անտառտնտեսությունում լայնածավալ և շարունակական ապօրինի անտառահատումներն են: Բայց, ըստ Տ. Մելիքյանի, պետական մակարդակով իրականացվող հանցագործությունը, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունների հետ է կապված, պետության կողմից էլ փորձ է արվում կոծկել, և դեպքը դատարանում ներկայացվում է որպես կենցաղային հողի վրա կատարված դիտավորյալ սպանություն: Ստորև ներկայացվում է կալանավորի փաստարկներն ու պահանջ:




«Ես ` Տիգրան Նորիկի Մելիքյանից, մեղադրվում եմ ,,Մոտկորի,, անտառապետ Թովմա Մաթևոսյանին դիտավորյալ սպանելու մեջ, բայց հայտարարում եմ որ ես ընդամենը կատարել եմ իմ աշխատանքային պարտականնությունները, դա կայանում էր մասնավորապես Թովմա Մաթևոսյանին պատկանող անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումները չափագրելը և պատճառված վնասի չափը որոշելը, որի ընթացքում հանդիպել եմ Թովմա Մաթևոսյանի կողմից խոչնդոտի, ենթարկվել դաժան ծեծի և հայհոյանքների և ինքնապաշտպանվել:
Քանի որ այս քրեական գործը կապված է «Դսեղ»-ի անտառտնտեսությունում, որի մաս է կազմում նաև “Մոտկորի’’ անտառը, լայնածավալ և շարունակական ապօրինի ծառահատումները հետ, որը իրագործվում է նախկին վարչապետի կողմից նշանակած Դսեղի անտառտնտեսության տնօրեն Վահե Քառյանի, Թումանյանի ոստիկանության բաժնի պետ Արթուր Հարությունյանի և ամենակարևորը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ ներկայիս ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանի հովանավորության և ,,կռիշի,, ներքո, որոնք միլլիոներ են քաշում Լոռվա մարզից և որով պետությանը, բյուջեին, բնությանը, մարդկանց և մեր հետագա սերունդներին պատճառում է միլիարդավոր դրամների վնաս, ապա ամեն կերպ խեղաթյուրվում են փաստերը, որպեսզի ոչ մի կերպ այս գործը չկապակցվի ապօրինի ծառահատումները հետ և ներկայացվի որպես կենցաղային բնույթի դիտավորյալ սպանություն:
Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթևոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակառգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում են կործանել:
Նախ իմ փաստաբանը դիմել է դատախազություն «Դսեղի» անտառպետությունում ստուգումներ իրականացնելու նպատակով: Այդ դիմումը մերժել է Արմեն Շիրոյանը`խուսափելով իր գործընկերների մերկացումից: Պահանջում եմ «Դսեղի» անտառպետությունում լայնածավալ ստուգումներ իրականացնել, որը կկատարվի հատուկ խմբի կողմից կազմված բնապահպանական տեսուչներից, անտառային մոնիթորինգի, ոստիկանության ոչ Լոռու մարզի աշխատակիցներից, վարչապետի լիազորված անձից, նախագահի լիազորված անձից, գլխավոր դատախազի լիազորված անձից: Անհրաժեշտություն եմ համարում ստուգման մեջ ընդգրկել նաև իմ փաստաբանին`Տիգրան Աթանեսիանին:



Չազդեն գործով վկաներ բնապահպանական տեսուչների վրա : Նրանց վրա աշխատել են նաև ոստիկանությունում, քանի որ դատարանում ասում են, որ չգիտեին , որ ապօրինի փայտանյութով մեքենաները դուրս էին եկել Թ.Մաթևոսյանի անտառպետությունից: Իսկ մեղադրանքը պաշտպանող դատախազ Շիրոյանը ևս առաջ է տանում այդ միտքը և վկաների հարցաքննությունը տանում է այդ ուղղությամբ: Իսկ գործով մեղադրական եզրակացության մեջ հենց առաջին էջում պարզ հայերենով գրված է, որ Թովմա Մաթևոսյանը ցանկանալով խոչընդոտել իմ և մյուս տեսուչների գործունեությունը, դժգոհել է իրեն վստահված անտառային տարածքում ստուգում կատարելու հանգամանքից: Իսկ պարոն Շիրոյանը, լինելով գործով դատախազ, ստորագրել է այդ մեղադրական եզրակացությունը:



Վերծանել ինձ պատկանող 094042344 հեռախոսահամարի, ինչպես նաև 077013303 Թ.Մաթևոսյանի անվամբ գրանցված հեռախոսահամարների 2013 թ-ի ապրիլ –մայիս ամիսների ելքային և մուտքային բոլոր զանգերը, քանի որ այս վերծանումներից քննիչները վերցրել են միայն այն զանգերը, որոնք իրենց պետք են և որոնք չեն կարող բացահայտել Ոստիկանության կապը այս գործի հետ:



Քանի որ ես գտնվում եմ կալանավայրում, եթե ինձ կամ ին ընտանիքի անդամներից որևիցե մեկի հետ մի բան պատահի, իմացեք, որ դա վերը նշված մարդկանց արածն է»:



 



Ադրինե Թորոսյան