Ուկրաինայում հիշել են Յանուկովիչին

Ուկրաինայում հիշել են Յանուկովիչին

Պետական գնումների հաշվին նախկին իշխանությունները տարեկան հարստանում էին 150 մլրդ գրիվնայով, որը գողանում էին բյուջեից, Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:



«Ուկրաինայի անվտանգության ծառայության հրապարակած տվյալներով` բյուջետային հատկացումների շուրջ 75 տոկոսը, որը հատկացվում էր պետական գնումների համար, օգտագործվում էին կոպիտ խախտումներով: Այդ միջոցները պարզապես թալանվել են: Խոսքը տարեկան 150 մլրդ գրիվնայի մասին է», - ասել է Պետրենկոն:



Նա հավելել է, որ փորձագետների և իրավապահ մարմինների համեստ հաշվարկներով` ՀՆԱ-ի շուրջ 6-7 տոկոսը նվազել էր պետական գնումների ոլորտում չարաշահումների պատճառով: