Շքեղ մեքենայի վրա Հայաստանի գերբն էր

Շքեղ մեքենայի վրա Հայաստանի գերբն էր

Ամերիկաբնակ օգտատեր Անժելա Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․



«Այսօր, զավակս նկատեց մի գեղեցիկ ճերմակ Րոլս Րոյս, Բեվերլի Հիլզի շրջանում, որի դռան վրա Հայաստանի գերբն էր նկարած…շատ հավանական է, որ դա պատկաներ, Լոս Անջելոսի Հայաստանի բիլիոնատեր հյուպատոսին…միայն ինքը կկարողանար նման հարստությամբ շլացնել Ամերիկացիների աչքերը…սակայն զավակիս հետ, չգիտեինք, ծիծաղեյինք՞՞ թե լացեինք՞…աշխարհի ամենաաղքատիկ ու անապահով մի բուռ Հայաստանի հյուպատոսները ԱՄՆ-ում Րոլս Րոյսներով են ման գալիս…խեղճ՜՜ ժողովուրդ…այս ինչ՞ հիմար կացության մեջ ես ընկել…իշխանություններդ, ղեկավարներդ միլարդատեր, իսկ դու, որբ ու անտեր…ԱՄՈ՛Թ»։



Անժելա Բարսեղյանը հետո նաև ավելացնում է, որ հյուպատոսը հայերեն խոսել չգիտի։