Աշոտյանը նոր մամուլի խոսնակ ունի

Աշոտյանը նոր մամուլի խոսնակ ունի

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրիի քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: