Տեր-Պետրոսյանն ինչպես է իրեն պատկերացնում մի երկրում, որի նախագահը 2008-ին ծեծի էր ենթարկում իր կողմնակիցներին

Տեր-Պետրոսյանն ինչպես է իրեն պատկերացնում մի երկրում, որի նախագահը 2008-ին ծեծի էր ենթարկում իր կողմնակիցներին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«2007-2009 թթ-ին բազմիցս հնարավորություն եմ ունեցել շփվելու Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ թե՛ ընդհանուր միջավայրում և՛ թե առանձին... Անգամ հիշում եմ, որ մի անգամ հյուրընկալվեցի նրա աշխատասենյակում և մինչև հիմա այնտեղ գտնվող գրքերի տպավորության տակ եմ մնացել...Անկախ դրանից հետո մեր և ՀԱԿ-ի մեջ ծագած բազմաթիվ քաղաքական անհամաձայնություններին, միշտ հարգել եմ Տեր-Պետրոսյանին իբրև բացառիկ քաղաքական-պետական գործիչ, ում տեսակետները կարելի է ընդունել կամ չընդունել, բայց նրա ցանկացած խոսք միշտ էլ քաղաքագիտական արժեք է ներկայացնում: Այն ժամանակ, երբ բոլորս ոտքի էինք կանգնել, մեզ համար անընդունելի, անընկալելի էր երկրում առկա ամենաթողությունը, օլիգարխիայի հաղթարշավը սեփական ժողովրդի նկատմամբ: Հիմա, տարիներ, անց, Տեր-Պետրոսյանը մաքրում, լվանում է, սպիտակ թևերով է պատում այդ օլիգարխայի թերևս ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին, ով երեկ բացահայտ հայտարարեց, որ չի բացառվում իր թեկնածության առաջադրումն առաջիկա նախագահական ընտրություններում: Այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանը տեսակով չի կարող ընդունել օլիգարխին, հիմա երևի շատ բաներ փոխվել են: Հետաքրքիր է, ինչպես է ինքն իրեն ու իր թոռներին պատկերացնում մի երկրում, որի նախագահը դեռ 2008 թ-ին ծեծի էր ենթարկում իր կողմնակիցներին, թիկնապահների հետ մասնակցություն ուներ մարտի 1-ի արյունոտ դեպքերին: Ի դեպ, վերջին փաստը ոչ թե ես, այլ ՀԱԿ-ականներն են ասում իրենց փաստահավաք զեկույցի մեջ: Հիմա էլ ջրբաժան են դնում, թե ով որ հանրահավաք չգնա այս է, այն է... Կարելի է հարց տալ, գնանք որ ի՞նչ անենք, երկիրը վերածենք վաղ ֆեոդալիզմի՞... Եթե Տեր-Պետրոսյանի երազանքն է մոնարխիայի 700 տարի անց վերածնունդը, ապա դա միայն և միայն իր որոշումն է, մենք կարող ենք և իրավունք ունենք չհամաձայնվել...»։