Անկեղծ լինենք և ասենք, որ պրոֆեսիոնալները պետք է նստեն ամենուրեք` այդ թվում նաև ԱԺ-ում

Անկեղծ լինենք և ասենք, որ պրոֆեսիոնալները պետք է նստեն ամենուրեք` այդ թվում նաև ԱԺ-ում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Շուշան Պետրոսյանը իր հարցազրույցում նշել էր, որ վատ է վերաբերվում «Հայաստանի ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանին, որովհետև ժուրիի կազմում պետք է պրոֆեսիոնալներ նստած լինեն։ Ինչ որ առումով համաձայն լինելով Շուշանի հետ, այնուամենայնիվ ավելի ազնիվ կլիներ նշել կոնկրետ անուններ, քանզի դժվար է, պատկերացնել, որ, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը ոչ պրոֆեսիոնալ է։ Եվ հետո, եթե այդպես է, ուրեմն եկեք մինչև վերջ անկեղծ լինենք և ասենք, որ, իհարկե պրոֆեսիոնալները պետք է նստեն ամենուրեք` այդ թվում նաև Ազգային ժողովում»։



Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր․ 



Այս մի «Դը վոյս»-ին ինչպե՞ս եք վերաբերվում՝ հարցրինք նախորդ «Դը վոյս»-ի ժյուրի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Վատ, շատ վատ»: Ինչո՞ւ: «Որովհետեւ երգիչների հետ աշխատանքի ձեւը դուրս չի գալիս: Իմ սկզբունքը հետեւյալն է. անցած տարվա երկրորդ նախագծին ես երբեք չեմ կարեւորել, թե ում խմբից է երգիչը…եթե ուզում եք անկեղծ` ես հիմա ուղղակի չեմ նայում այդ նախագիծը, որովհետեւ ժյուրիում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ պրոյեկտին մասնակցող երգիչները»: Եվա Ռիվասի՞ն նկատի ունեք, որպես ոչ պրոֆեսիոնալ, դե, ինքն էլ երկար ոտքեր, այլ բարեմասնություններ ունի, որոնք կիրառվում են նախագիծը հետաքրքիր դարձնելու ձեւաչափում: «…Կներեք, սակայն կանայք իմ թուլությունը չեն… աշխարհի որ երկրում այս նախագիծը եղել է, միանշանակ, շատ բարձր ռեյտինգ է ունեցել: Կարծում եմ` պետք է ժյուրիում պրոֆեսիոնալներ նստած լինեին»: