Վիրավորական է

Վիրավորական է

Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում առաջիկայում հայաստանյան հեռուստաընկերություններով կտոր-կտոր կհնչի Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»` հայաստանյան քաղաքական, հասարակական-մշակութային գործիչների կատարմամբ: Տեսանյութերն արդեն պատրաստ են: «Ֆինալը» հնչում է նախագահի աշխատակազմի ղեկավար, հարյուրամյակի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի արտասանությամբ: Միայն մշակույթի նախարարը համազգային այս «ասմունքին» չի հրավիրվել, ինչից, մեր տեղեկություններով, խիստ վիրավորված է: