Վլադիմիր Գասպարյանին պետք է շտապ տեղեկացնել, որ հարցերը լուծել են

Վլադիմիր Գասպարյանին պետք է շտապ տեղեկացնել, որ հարցերը լուծել են

ԲՀԿ տեղական կառույցներից մարդկանց բերման ենթարկման գործընթացը շարունակվում է նույն թափով ու մի բան էլ ավելի:



Քիչ առաջ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Աջափնյակ համայնքի ԲՀԿ կառույցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ։



Նրանց տարել են բաժին՝ պատճառաբանելով, թե իբր ահազանգ են ստացել, որ վիճաբանություն է տեղի ունեցել, մինչդեռ նման բան ականատեսների վկայությամբ չի եղել։



Այս պահին ոստիկանությունում է և փորձում է բացատրություններ ստանալ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Կարապետյանը։