Նախկին նախարարն առողջական խնդիրներ ունի

Նախկին նախարարն առողջական խնդիրներ ունի

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում չէ: Մեր տեղեկություններով, Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով մեկնել է արտերկիր, հավանաբար՝ Գերմանիա, բուժման: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել հենց իրենից՝ զանգահարելով թե նրա բջջային հեռախոսահամարներով, թե նախագահականի կայքում զետեղված հեռախոսահամարով, սակայն որեւէ մեկը չպատասխանեց մեր զանգերին: Նրա մտերիմ շրջանակները, սակայն, մեզ հետ զրույցում փաստեցին, որ Արմեն Մովսիսյանը վատառողջ է եւ գտնվում է արտերկրում: Նրանք եւս նշեցին, որ նախկին նախարարը չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ տեւական ժամանակ է՝ լուր չունեն նրանից: