Բունդեսթագում հատուկ նիստ կհրավիրվի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Բունդեսթագում հատուկ նիստ կհրավիրվի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն:



Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության շուրջ։



«Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները: Պատգամավորները տեղեկացրին, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին», - մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։