Արշակի մարդիկ ընտանի՞ք են ծեծել

Արշակի մարդիկ ընտանի՞ք են ծեծել

Օրերս Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի վրա խուլիգանական հարձակում է տեղի ունեցել: Թաղի բնակիչները պատմում են, որ Էրեբունիում հայտնի քրեական հեղինակությունը հաշիվներ է ունեցել բնակիչներից մեկի հետ: Նա իր բանդան ուղարկել է վերջինիս հասցեով՝ արյունալի դասեր տալու, բայց խուլիգանները շփոթել են հասցեն եւ բոլորովին այլ տուն են մտել: Բանդան հարձակվել է այդ տան բնակիչների վրա եւ ծեծուջարդ է սարքել, շանսատակ անելով անմեղ մարդկանց, աջ ու ձախ մարմնական վնասվածքներ հասցնելով: Ամբողջ թաղը խոսում է, որ հարձակվողներն Արշակ անունով Արեշում հայտնի հեղինակության մարդիկ են եղել:



Այս տեղեկությունը ուշ ժամի պատճառով ոստիկանությունից չհաջողվել ճշտել: Փոխարենը ոստիկանության ամփոփագրերում գտանք մայիսի 2-ին նուն հասցեում՝ Նոր Արեշ 11 փողոցում, գչանցված միջադեպի մանրամասները: Ըստ հաղորդագրության, այդ օրը, 22:30-ին ոստիկանություն է զանգել մի կին եւ հայտնել, որ նշված հասցեում դանակահարություն է կատարվել, իսկ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերով» և «սուր արտաքին արյունահոսությամբ» բուժօգնության է տեղափոխվել 1991թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն եւ «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:



Համլետը եւ Արթուր Պ.-ն հայր ու որդի են, իսկ Գուրգենը նրանց հարեւանն է: Համլետը հաջորդ օրը ցուցմունքներ է տվել, նշելով, որ չի ճանաչում հարվածողներին: Իսկ մայիսի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել ոմն Հովսեփ Բ. եւ տվել խոստովանական ցուցմունք: Ի դեպ, ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ապրում է Արեշի 26 փողոցում: