«Արմենիա» ՀԸ-ն կսկսի իր «Հրաշալի քառյակ»-ը

«Արմենիա» ՀԸ-ն կսկսի իր «Հրաշալի քառյակ»-ը

Մեր տեղեկություններով, առաջիկայում «Արմենիա» ՀԸ-ն կսկսի իր նոր նախագծի իրականացումը: Այն կոչվում է «Հրաշալի քառյակ»։ Նախագծին մասնակցում են ԱԺ չորս պատգամավորներ` Էդմոն Մարուքյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Ալիկ Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը: Փաստորեն, սա փորձ է ոչ միայն ծածկելու դատարկ մնացած արեւմտյան դաշտը, այլեւ լուրջ օժանդակություն նոր կուսակցություն ստեղծող Էդմոն Մարուքյանին: Հաղորդումը շաբաթը մեկ է եթերում լինելու, անդրադառնալու է տվյալ շաբաթվա արտա եւ ներքաղաքական ամենաթեժ իրադարձությանը, նկարահանման տաղավար է ընտրվել երեւանյան սրճարաններից մեկը, առաջին` «սիգնալնի» հաղորդումն արդեն իսկ նկարահանվել է: Ի դեպ, մեր տեղեկություններով, հաղորդման մոդերատորները փորձում են «հրաշալի քառյակին» կցել եւս մեկ` «դռայվոտ» դեմք, որպեսզի քառյակն ինքնաբերաբար չարտածի խորհրդարանի անկյանք-մեռելային աուրան: