Հայրապետը իշխանության, այլ ոչ թե ժողովրդի հետ է

Հայրապետը իշխանության, այլ ոչ թե ժողովրդի հետ է

Մինչ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց մտավախություններն են հայտնում Սահմանադրության նախագծի առնչությամբ եւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին մեղադրում իշխանական մութ ծրագրերին աջակցելու մեջ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ընդունում է «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ, եւ «գնահատանք հայտնում օրենքների մշակման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության եւ խորհրդատվության համար»: Եվ կրկին Հայրապետը իշխանության, այլ ոչ թե ժողովրդի հետ է։