Ակտիվիստները ծիծաղելի են համարում վարչապետի հայտարարությունը 7 դրամների փոխհատուցման մասին

Ակտիվիստները ծիծաղելի են համարում վարչապետի հայտարարությունը 7 դրամների փոխհատուցման մասին

Վաղը, սեպտեմբերի 1-ին, ինչպես հայտնի է, «Ոչ թալանին» նախաձեռնությունը երիտասարդներին հրավիրել է Սիրահարների այգի, հայտնելու համար իր հետագա գործողությունների մասին։ Կանխելով այս ակցիայի հնարավոր անկանխատեսելի ընթացքը, կառավարության նիստում հաստատման ներկայացվեց «Էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման մասին որոշում, որը կարդաց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։ Վաղուց խոստացված այս որոշմամբ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, գործադիրն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի հին և նոր գնի տարբերության փոխհատուցումը։ Այսպիսով, «ՀԷՑ»-ին կառավարությունը վճարելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած 48,78 դրամ/կՎտժ սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա։ Այն վերաբերվելու է ՀՀ բնակչության և փոքր ու միջին ձեռնարկություններին, այսինքն, մինչև 250 կիլովատ հոսանք ծախսողներին։ Վարչապետը հայտնեց, որ այս 7 դրամները կառավարությունը փոխհատուցելու է արտաբյուջետային միջոցներից։ Շարժման նախաձեռնողներից Մաքսիմ Սարգսյանն այս որոշումը ծիծաղելի է համարում։ «Հրապարակի» հարցին, թե հնարավոր է, որ կառավարության այս քայլը որևէ բան փոխի «Ոչ թալանին» շարժման գործողություններում նա պատասխանեց․ «Որոշումն այս ոչինչ չի փոխելու, որովհետև իրենք ասում են, մասնակի են փոխհատուցելու, այսինքն, մինչև 500 կիլովատ հոսանք ծախսող փոքր և միջին ձեռնարկությունները սուբսիդիա են ստանալու իրենց վառած էներգիայի 50 տոկոսի սակագնի համար, 250 կիլովատի։ Ահա ինչու ծիշաղելի այս հայտարարությունը որևէ էական բան չի փոխում մեր գործողությունների, նույնն էլ մեր դիրքորոշման մեջ»։