Օհանյանի կնոջ պաշտպանությանը լծվել են նախարարության խոհարարները

Օհանյանի կնոջ պաշտպանությանը լծվել են նախարարության խոհարարները

Սեպտեմբերի 4-ին, 15.30 Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում տեղի կունենա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ և «Հրապարակի» միջև դատական վեճի լսումը։ Հարցը արդիական է բոլոր ԶԼՆ-ների համար, քանի որ նիստերի ընթացքում շոշափվում են նաև լրագրողների մասնագիտական գործունեության համար կարևոր հարցեր։ Դատի լուսաբանման առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ ԶԼՄ-ները բաժանվել են երկու ճամբարիների։ Մի կողմում ՊՆ նախարարին և նրա տիկնոջը պաշտպանող լրատվամիջոցներն են, որոնց համար թանկ է Պ նախարարի PR-ը, մյուս կողմում «Հրապարակի» պաշտպաններն են, նրանք, ում համար ամենից վեր է «հանրությունը իրավունք ունի իմանալ» սկզբունքը։ «Հրապարակի» և Պ նախարարի կնոջ վեճը քննարկվող թեմա է ոչ  միայն լրագրողական շրջանակներում։ Այս օրերին մեզ մոտենում էին մարդիկ, ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ և հորդորում էին չհանձնվել, չընկրկել «այս աշխարհի հզորների առաջ»։ Ի դեպ, Սեյրան Օհանյանի կնոջ պաշտպանությանը լծվել են նաև նախարարության խոհարարները։ Նրանցից մեկը՝ Անահիտ Առաքելյան անունով «շեֆությանը» գովաբանող և մեզ վատաբանող գրառումներ է անում «Հրապարակի» աշխատակցի էջին։ Երևի, նախարարությունում այնքան էլ վստահ չեն իրենց փաստաբան Մեջլումյանի կարողությունների վրա։