Պուտինը վերջապես անձամբ շփվել է Էլթոն Ջոնի հետ

Պուտինը վերջապես անձամբ շփվել է Էլթոն Ջոնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին և պամանավորվել նա հետ հանդիպել: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ռուսաստանի ղեկավարի կատարած զանգի մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ նրանց միջև հանդիպումը կկայանա այն դեպքում, եթե համընկնեն երգչի և պետության ղեկավարի գրաֆիկները: Ըստ նրա, Պուտինը պատրաստ է Էթոն Ջոնի հետ քննարկել ցանկացած թեմա:



Ռուսաստանյան ղեկավարը նաև խնդրել է երաժշտին չվիրավորվել հեռախոսային խուլիգանների արարքներից:
«Պուտինը քննարկելուց հետո բանակցել է Էլթոն Ջոնի հետ: Պուտինը զանգելև ասել է. «Ես գիտեմ, որ ձեզ խաբել են հեռախոսային տղաները, դուք մի վիրավորվեք նրանցից, նրանք անվնաս մարդիկ են, սակայն դա, անխոս, արդարացում չէ», - ասել է Պեսկովը: