Զանազանյանին հիշելով

Զանազանյանին հիշելով

Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում այս րոպեներին շարունակվում է լեգենդար ֆուտբոլիստ, հայկական մարզաշխարհի ամնավառ երևույթներից մեկի՝ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը:



Այնտեղ են Արարատ-73-ի և Հովհաննես Զանազանյանի սերնդակից ֆուտբոլիստներ, մարզիչներ, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, սպորտային մեկնաբաններ, Զանազանյանի տաղանդի բազմաթիվ երկրպագուներ:



Սիրված անձնավորության թարմ հիշատակն իրենց այցով հարգել էին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը, նաև մշակույթի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ: