Իմ աչքերը բացվել են, և ես տեսնում եմ՝ ինչ դժվար է. ԱՄՆ փոխդեսպան

Իմ աչքերը բացվել են, և ես տեսնում եմ՝ ինչ դժվար է. ԱՄՆ փոխդեսպան

Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» նախաձեռնությունը, որի շրջանակում Հայաստանի տարբեր քաղաքներում կլինեն համերգային ծրագրեր, պարային բեմադրություններ և կցուցադրվեն ֆիլմեր: Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացվեց  «Աղջիկը լուսնի վրա» ներառական պարային բեմադրությունը: Ներկայացման բեմադրիչն ու պարուսույցը Արինա Արարատյանն է, նորարարական աշխատանքը բեմում միավորում է պրոֆեսիոնալ պարողներին ու հաշմանդամություն ունեցող սկսնակ պարողներին:



«Ներկայացում, որը ցույց է տալիս, թե ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք ինտեգրվել առօրյա կյանքին, որը շատերիս համար հասարակ բան է: Ներկայացման մեջ մենք կերպարներով հեքիաթների հերոսներ ենք: Գլխավոր հերոսուհի ունենք, ով փորձում է հասնել լույսի, մենք իրեն խոչընդոտ ենք հանդիսանում , միևնույն ժամանակ օգնում ենք նրան, որ հասնի լույսին։ Այսինքն երազանքները իրականանում են»,-ասաց ներկայացման պարուհիներից-Քնարիկ Կարապետյանը: Ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 2014 թվականի փետրվարին: Քնարիկի խոսքով այդ ժամանակ շատ դժվար է եղել հաշմանդամություն ունեցողների հետ աշխատել, բայց ժամանակի ընթացքում ինտեգրվեցին, այժմ արդեն հաճելի ու հեշտ է նրանց հետ աշխատել:



Ներկայացման պատվավոր հյուր էր Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպանը, ում խոսքով Ամերիկայի միացյալ նահանգներում բոլորը համոզված են, որ բոլորը հավասար են, և այս ներկայացումը հենց դրա մասին է խոսում:«Վերջերս քույրս ազդրի վիրահատության է ենթարկվել և ժամանակավոր հաշմանդամ է, և դա կարծես իմ աչքերը բացում է, և ես տենում եմ, թե ինչ դժվարություններ, ինչպիսի համալրվելու խնդիրներ կան։ Ընդհանուր առմամբ. շատ ավելի հեշտ է, երբ մենք աչք փակենք հաշմանդամություն ունեցողներ վրա, չնկատենք նրա գոյությունը, բայց, միևնույն ժամանակ, հատուկ ուշադրույթուն դարձնենք»