Լոնդոնում Ջուլիան Ասանժին թույլ չեն տվել բժշկի գնալ

Լոնդոնում Ջուլիան Ասանժին թույլ չեն տվել բժշկի գնալ

Եթե Ջուլիան Ասանժը դուրս գա Լոնդոնում Էկվադորի դեսպանության տարածքից բուժօգնության դիմելու համար, ոստիկանները ստիպված կլինեն ձերբակալել նրան:



Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը` վկայակոչելով մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցչին: Այդ իսկ պատճառով բրիտանական ոստիկանությունը մերժել է Էկվադորի ԱԳՆ-ի խնդրանքը, որ WikiLeaks-ի հիմնադիրը այցելի իրեն բուժող բժշկին հետազոտվելու համար:



Սքոթլենդ Յարդում հաստատել են, որ Ասանժը կձերբակալվի, եթե դուրս գա Էկվադորի դեսպանության տարածքից, եթե անգամ ՄՌՏ հետազոտության սարքավորումը, որով պետք է հետազոտեն վերջինիս, կանգնեցնեն դեսպանության մոտ: