«Տրանսաերո»-ն չեղյալ է հայտարարել 80 չվերթ

«Տրանսաերո»-ն չեղյալ է հայտարարել 80 չվերթ

Ֆինանսական դժվարին վիճակում գտնվող «Տրանսաերո» ավիաընկերությունն այսօր չեղարկել է 80 չվերթ:



Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է «Աէրոֆլոտ»-ի տարածած հաղորդագրության մեջ:



«Տրանսաէրո»- մյուս թռիչքները կկայանան ըստ չվացուցակի: Եթե թռիչքները չեղարկվեն, ընկերության հեռախոսային կենտրոնը պարտադիր կզգուշացնի ուղևորներին»,-ասված է հաղորդագրության մեջ:



Նշվում է, որ ուղևորներին անհարմարություն չպատճառելու համար չվերթից երկու օր առաջ կայքում համապատասխան տեղեկություն է տեղադրվում: